«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Ահարոնյանն ու Ռոմանոսը

Ահարոնյանն ու Ռոմանոսը
16.10.2025 | 17:58

Նախ, ներողություն պետք է խնդրեմ, որ անվանի գրող, քաղաքական, հասարակական գործիչ Ավետիս Ահարոնյանի (1866-1948) լուսանկարը զետեղել եմ մի ոչնչության կողքին, ով ոհմակի պարագլխի ցանկությամբ մասնակցել է ուրիշի սեփականության յուրացմանը և ապրուստից զրկել տասնյակ աշխատակիցների։

Բայց դա իմաստ ունի։

Ա․ Ահարոնյանը հեղինակ է «Դիւաբնակ մարդը» պատմվածքի, որը երկար ժամանակ մնացել էր անտիպ և միայն 1931 թ․ հրապարակվել սփյուռքահայ տարեգրքերից մեկում։ Այդ պատմվածքի դիվահար հերոսի անունը Ռոմանոս է։ Դա խորհրդապաշտական ստեղծագործություն է, և գրողի մեծությունն էլ հենց նրանում է, որ ներկայացնելով իրողությունը՝ «կանխագուշակում» է գալիքը, ապագան։

Պատվածքից ես առանձնացրել ու մեկ սյուժեով կցմցել եմ միայն Ռոմանոսին էությունը պատկերող հատվածները։ Որքա՜ն նմանություն այսօրվա «հերոսների» հետ։ Իսկ կարդալով Ռոմանոսի մահվան տեսարանը, ուզում ես հավատալ, որ բոլոր ռոմանոսների վախճանը այդպիսին է լինելու․․․

«Նրա անունն էր Ռոմանոս։

Բոլոր մեր Կարօների, Սաքոների, Գեվոների, բոլոր մեր սուրբերի, նահապետների, առաքեալների անունների մէջ այս եզակի անունն վայրագօրէն խորթ ու անծանօթ մեր աշխարհում, հնչում էր, որպես մի թշնամանք, որ լսելիք էր չարչարում։

Եւ պէտք էր որ ընկնաւորն այդպիսի տարօրինակ անուն ունենայ։

Ռոմանոս։

Նա ապրում էր այնպէ՜ս թշւառ։

Ամառ, ձմեռ մի հատիկ մաշւած ու կեղտոտ արխալուղ ունէր հագին, գլխին մի վաղուցհետէ բրդաթող փափախ և կապոյտ կտաւից մի լայն անդրավարտիք ու ծակոտած չուստեր կամ տրեխներ։

Տաք եղանակներին կեանքը դեռ տանելի էր, խիստ ցրտերն սկսուելուն պէս՝ նա ապաստանում էր որևէ կարեկից հարևանի տաք սաքուն, ուր շրջապատի համար իր ներկայութիւնը միշտ անհաճոյ էր։

Հնազանդ աշխատաւոր իր մերձաւորների համար, նա հնազանդ մանկան պէս էր, անմռունչ կրում էր ամեն զրկանք, մինչև իսկ ծեծ ու անարգանք։

Հաւատացած էին ամէնքը, որ նա խօսում էր դեւերի հետ, որ գիշերները խաւարի մէջ, նա ապրում է «քանց մեր աղէկների հետ», իսկ ցերեկները՝ նրանց սպասումով։

Ռոմանոսի հոգին էր վաճառւած չարքերին։

Այն բուն, իրական Ռոմանոսը այս չէ, որ տեսնում ենք, այլ այն միւսը, գիշերայինը, խաւարի, զարզանդի, դեւերի Ռոմանոսը, անօրինակ, գերբնական մի կենցաղի անձնատուր։

Երկու մարդ կար մի անձի մէջ, մէկը՝ որ երևում է ամէնքին, շրջում է աշխարհում, տքնում է, չարչարանք է քաշում մի կտոր հացի համար, տառապում ու տանջւում է, որովհետև մարդ է․ բայց այդ մարդը մի դիւաբնակ, մի հրեշային արարած է, չարքերին ստրուկ, որոնք տիւ ու գիշեր հսկում են նրա վրայ, որպէս իրենց սեփականութիւն, իրենց իրը, ընտանի անասունը, մինչև որ իրենց ժամին քալեն տանին միւս աշխարհը, եթէ դիմադրի, տանին զոռով, խեղդելով, տրորելով։ Եվ այնտեղ՝ այն դեւերի աշխարհում, նա մի այլ էակ է, մի խաւար աստղի բնակիչ, ուր սակայն կար և՛ սէր, և՛ վայելք, և՛ ցնծութիւն ու խրախճանք․ հարկաւոր է միայն մոռանալ աստւորը, մոռանալ բոլորն ինչ մարդկային է և նրան կապում է ցաւերի աշխարհի հետ։

Փողոց, հրապարակ, հարևանի տուն, դաշտ, այգի, ամեն տեղ ուր նա երևում էր, դեւերի խաժամուժը իր հետ ման է ածում որպէս որսկան շների մի վոհմակ։

Ռոմանոսն անյայտացաւ մէկ երկու օր։

Ու մի երեկոյ մի սայլ կանգնեց նրանց դռանը և վրան «մաֆրաշի» մէջ փաթաթւած մի դիակ․․․ահագին զարզանդ։

Ռոմանոսն էր, մեր դաշտերի մեծ առւի մէջ խեղդւած։

Տէ՛ր, դուն ողորմանաս կորսուած հոգուն»։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ